«Մի անհանգստացիր, արև» թրիլլերի շուրջ մեծ աղմուկ է, ինչպիսին վաղուց չեն հիշում հոլիվուդյան բլուրները։ Ֆիլմի նկարահանումները մեծ փոփոխություններ են առաջացրել ռեժիսոր Օլիվիա Ուայլդի կյանքում. ընթացքում նա ամուսնալուծության հայց է ներկայացրել ամուսնուց՝ Ջեյսոն Սուդեյկիսից, սիրավեպ է ունեցել Հարրի Սթայլսի հետ և վիճաբանել գլխավոր դերասանուհի Ֆլորենս Փյուի հետ։
Վենետիկի կինոփառատոնի ժամանակ առաջացած սկանդալը չկրկնելու համար ռեժիսորը Սան Սեբաստիանի փառատոնին միայնակ է մասնակցում: Հարի Սթայլսի հետ իրավեպի սկզբից ի վեր հոլիվուդյան աստղը բացառապես ընտրում է Gucci ապրանքանիշի զգեստներ: Ֆիլմի պրեմիերայի համար Օլիվիան կրկին դիմել է իր սիրելի նորաձևության տանը և ընտրել է ծաղկավոր նախշերով զգեստ: Ռետրո ոճի զգեստը լավագույն օրինակ է, որ ծաղկավոր նախշերը կարող են լինել ակտուալ ու խորը աշնանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարները՝ REPRESENTED BY ZUMA PRESS, INC.