Ի հեճուկս կարծրատիպերի՝ աշունը կիսաշրջազգեստների համար լավագույն ժամանակն է։ Հատկապես կաշվե կիսաշրջազգեստների: Այս սեզոնին դիզայներներն առաջարկում են կրել միդի երկարություն, իսկ ոճաբանները խորհուրդ են տալիս ընտրել անսովոր հյուսվածքներ։ ELLE.ru-ի խմբագիրները պատմում են, թե որ կիսաշրջազգեստներին տալ նախապատվությունը, և, որ ամենակարևորն է՝ ինչի հետ համադրել:
Կաշվե կիսաշրջազգեստ + վերնաշապիկ
Ամենաակնառու համադրությունը կաշվե միդի կիսաշրջազգեստ + վերնաշապիկն է։ Այս դեպքում «ներքևը» պետք է լինի հնարավորինս պարզ և հակիրճ, բայց կարող եք փորձարկել «վերևի» հետ. փորձեք կրել վիկտորիանական ոճի բլուզներ, ծավալուն թևերով վերնաշապիկներ:
Կաշվե Total Look
Հատկապես լավ տեսք կունենա կիսաշրջազգեստը (ցանկալի է պաստելային երանգով կամ օձի պրինտով) ազատ բաճկոնի և տրակտորային ներբանով երկարաճիտ կոշիկներով։ Եվ մի մոռացեք աքսեսուարների մասին՝ վառ պայուսակը և զանգվածային վզնոցը կատարյալ են:
Կաշվե կիսաշրջազգեստ + սվիտեր
Դե, իսկ ամենօրյա զբոսանքների և ընկերների հետ հանդիպումների համար հարմար են բացվածքով կիսաշրջազգեստը և հարմարավետ սվիտերը: