
Երեկ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան էջում սև-սպիտակ լուսանկարներ է հրապարակել, որոնք գովազդում են Dolce & Gabbana-ի շոուն, Միլանում տեղի ունեցած Մոդայի շաբաթվա ընթացքում: Նա նորից ներկայացել է Մերիլին Մոնրոյի կերպարով:
Քիմն ակտիվ համագործակցում է Dolce & Gabbana-ի հետ: Իտալիայի Պորտոֆինո քաղաքում տեղի ունեցած Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի հարսանիքին աստղային ընտանիքը, հարսնացուն, բոլորը իտալական մոդայի տան հագուստներով էին: