
Mazda-ն դիտարկում է Ռուսաստանում արտադրությունը դադարեցնելու հնարավորությունը, քանի որ ուկրաինական պատերազմի պատճառով մատակարարման շղթայի խափանումները դժվարացնում են աշխատանքի վերականգնումը, հայտնում է Nikkei-ն:
Mazda-ն ավտոմեքենաներ է արտադրում Վլադիվոստոկում տեղական Sollers ավտոարտադրողի հետ համատեղ ձեռնարկության շրջանակներում: MarkLines հետազոտական ընկերության տվյալներով՝ 2021-ին արտադրության մեջ Sollers-ի մասնաբաժնի հետ միասին գործարանում արտադրությունը մոտ 29.000 միավորի էր հասել։