Որո՞նք են առողջության համար կանոնավոր պանիր ուտելու օգուտները
Advertisement 1000 x 90

Որո՞նք են առողջության համար կանոնավոր պանիր ուտելու օգուտները

Հաջորդ անգամ, երբ հրաժարվեք պանրից, նորից մտածեք, քանի որ դա կարող է լինել այն, ինչ սիրում են ձեր աղիքային միկրոբները, ասել է բժիշկ Մեգան Ռոսին Daily Mail-ին:

Պանրի որոշ բակտերիաներ, հատկապես, եթե այն պատրաստված է հում կաթից, ինչպիսին է Parmigiano Reggiano-ն, փաստացի բնակվում է մեր աղիքներոմ, ասել է նա։

2019 թվականին Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեկ շաբաթվա ընթացքում օրական 45 գրամ այս պանրի օգտագործումը հանգեցրել է բիֆիդոբակտերիաների նկատելի աճի, որոնք ունեն հակաօքսիդանտ հատկություններ:

Իրականում գիտությունն այլ բան է ասում։ Անցյալ տարի Դանիայի համալսարանի կողմից հրապարակված 13 հետազոտությունների ակնարկը ցույց է տվել, որ պանիրը, ի տարբերություն լիարժեք կաթի, պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից:

Պանիրն, իհարկե, նաեւ կալցիումի հիանալի աղբյուր է, որն անհրաժեշտ է ամուր ոսկորների եւ ատամների, ինչպես նաեւ սրտի, մկանների եւ նյարդերի նորմալ աշխատանքի համար։

news.am