ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղը տղամարդու ավտոտնակից դուրս է հանել նոր սուպերմեքենան, գրում է LADBible-ը։ Մեքենայի տիրոջ խոսքով՝ այն արժե ավելի քան 1 մլն դոլար։
«Յան» փոթորիկը հարվածել է Միացյալ Նահանգների հարավային ափին՝ ավերածությունների պատճառ դառնալով քաղաքներում։ Տուժածներից մեկը Էռնի անունով տղամարդն է, ով վերջերս McLaren P1 սուպերավտոմեքենա է գնել: Տղամարդը տեսել է, որ իր ավտոմեքենան դուրս է եկել ավտոտնակից, ինչից հետո ավտոմեքենան սկսել է լողալ։
Ամերիկացին ավելի քան 1 միլիոն դոլար է ծախսել ավտոմեքենա գնելու վրա, սակայն երբեք չի հասցրել լիարժեք վայելել այն։ Տղամարդը հույս ունի, որ ավտոմեքենան կվերականգնվի, բայց դեռ կասկածում է դրանում։ Այն բանից հետո, երբ Էռնին սոցցանցերում լողացող ավտոմեքենայի լուսանկարն է հրապարակել, մարդիկ ցավակցել են նրան։
«Ես իրոք ցավում եմ։ Ամենակարևորն այն է, որ դուք և ձեր ընտանիքը ապահով եք: Աղոթում եմ քեզ համար»,- գրել է օգտատերերից մեկը։