
Մոդել և գործարար Քայլի Ջենները ներկա է գտնվել Schiaparelli-ի ցուցադրությանը, որն անցկացվել է Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Միջոցառման լուսանկարները հայտնվել են Page Six-ում:
Չնայած այն հանգամանքին, որ Schiaparelli շոուն կայացել է առցանց ձևաչափով, ապրանքանիշը ներկայացրել է նոր հավաքածուն տեսահոլովակով, միջոցառմանը հավաքվել են բազմաթիվ հայտնիներ: Լուսանկարիչների ուշադրությունը գրավել է Քայլի Ջենները, որը ցուցադրությանը ներկայացել է կապույտ թավշյա կիպ զգեստով, որը հասնում էր հատակին, խորը դեկոլտեով: 25-ամյա մոդելը տեսքն ամբողջացրել է լայն չոկեր վզնոցով՝ մեծ սրտաձև կախազարդով և դասական սև կոշիկներով։