Բաղադրիչներ
- Շամպինիոն – 500 գ
- Կարտոֆիլ – 8 հատ
- Սոխ – 1 հատ
- Թթվասեր – 250 գ
- Ալյուր – 1 ճ/գ
- Ձիթապտղի յուղ
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը կեղևազրկել:
- Սոխը մանր կտրատել և խառնել 1 ճ/գ ալյուրի հետ: Տապակել բուսայուղով:
- Կարոտֆիլը բարակ շերտատել:
- Սունկը մանրացնել և տապակել առանձին տապակի մեջ:
- Կաղապարի մեջ շարել կարտոֆիլը:
- Ավելացնել սունկը, սոխը, համեմունքները և թթվասերը: Լավ խառնել և եփել 40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը