Բաղադրիչներ
- Կանաչ խնձոր – 1 հատ
- Վարունգ – 2 հատ
- Սխտոր – 1 պճեղ
- Կանաչ սոխ – 4 հատ
- Սամիթ – 4 ճյուղ
- Կիտրոնի հյութ
- Գինու քացախ
- Արևածաղկի յուղ – 1/2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Խնձորն անցկացնել խոշոր քերիչով: Վարունգը նույնպես քերել:
- Սխտորը և սամիթը մանր կտրատել: Մանր կտրատել նաև սոխը: Խառնել վարունգի և խնձորի հետ, կիտրոնի հյութ ավելացնել, վրան լցնել գինու քացախ և արևածաղկի յուղ, խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը