Ինչո՞ւ կեֆիր:
Այս դիետան շատ տարածված է, քանի որ առողջարար է և սննդարար, այն օգտագործում են նաև թերապևտիկ նպատակներով:
Տնական կեֆիրն ավելի օգտակար է, քան խանութներում վաճառվողները: Կեֆիրն օգնում է պայքարել օստեոպարոզի և օստեոարթրիտի դեմ, թարմացնում է մաշկը, լավացնում մազերի որակն ու, որ ամենակարևորն է, քիչ քանակությամբ կարբոհիդրատներ է պարունակոմ:
Ապացուցված է, որ կեֆիրը պայքարում է նաև դեպրեսիայի դեմ:
Կեֆիրը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, այն նաև պարունակում է կալցիում և մեծ քանակությամբ պրոտեիններ:
Կեֆիրը հրաշալի լուծողական միջոց է, օգնում է մարսողությանն ու կարգավորում է աղիքային բակտերիաների քանակն ու պահպանում աղիքային միկրոֆլորան:
Որոշ մասնագետներ պնդում են, որ կեֆիրն օգնում է պայքարել նաև քաղցկեղի դեմ:
Այն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Ձեզ ենք ներկայացնում 3 օրվա սննդակարգ:
- Նախաճաշ- 2 ձու, աղցան և սուրճ՝ մեկ գդալ կաթով:
Վարսակաձավար՝ կաթով:
Ձու, 1 կտոր հաց՝ կարագով, և թեյ՝ մեղրով
- 300 մլ տնական կեֆիր:
Լանչ- հավով ապուր, եփած գազար,100գ հավի կրծքամիս, ճակնդեղով աղցան:
Սնկային ապուր, 300մլ մսի և բանջարեղենի ապուր, թարմ կաղամբով աղցան,
300մլ կեֆիր:
- Ճաշ- 150գ ձուկ՝ գրիլ արած վիճակում, աղցան և թեյ:
Ջեռոցում եփված կարտոֆիլ և թեյ՝ մեղրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը