Աղցան՝ մարինացված բանջարեղենից
Advertisement 1000 x 90

Աղցան՝ մարինացված բանջարեղենից

Բաղադրիչներ

  1. Բողկ – 5-6 հատ
  2. Երիտասարդ կաղամբ – 200 գ
  3. Գազար – 1 հատ
  4. Սամիթ – 1 փունջ
  5. Շաքարավազ, աղ
  6. Ձիթայուղ – 3-4 ճ/գ
  7. Խնձորի քացախ – 50 գ
  8. Բալզամիկ քացախ – 1/2 թ/գ
  9. 1 կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

  1. Բողկը և գազարը բարակ շերտատել։ Կաղամբը և սամիթը մանր կտրատել։
  2. Կիտրոնի հյութը խառնել աղի, մի պտղունց շաքարավազի, քացախի և ձիթապտղի յուղի հետ։
  3. Բանջարեղենը տեղափոխել ապակե տարայի մեջ, ավելացնել սոուսը և լավ թափահարել։ Թողնել մարինացվի առնվազն 2 ժամ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը