Առնանդամի կոտրվածքը տեղի է ունենում էրեկցիայի ժամանակ և համարվում է ծանր տրավմա: Այն առաջանում է, երբ առնանդամը շատ ուժգին պենետրացիա կատարելու ժամանակ, սխալմամբ, կպնում է շեքին կամ ցայլոսկրին: Պատահում է նաև ձեռնաշարժության (մաստուրբացիա) ժամանակ, հանկարծակի էրեկցիայի վիճակում անկողնում պտտվելու, կամ առնանդամի «մերսման», ինչպես նաև ալկոհոլ օգտագործած կամ հարբած վիճակում հանկարծակի և արագ սեռական դիրքը փոխելու հետևանքով: Կարող է առաջանալ նաև Պեյրոնիի հիվանդության (առնանդամի ֆիբրոզ փոփոխություն) ժամանակ:
Առնանդամի կոտրվածքի նշաններն են` հանկարծակի ճթթոցի լսումը, որին հաջորդում է էրեկցիայի թուլացումը, այնուհետև` առնանդամի սուր ցավեր, այտուց, գունափոփոխում և դեֆորմացիա, նաև` միզարձակման դժվարություն:
Բուժումը շտապ վիրահատությունն է: