Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը ճարպային հյուսվածքն ավելի առողջ է դարձնում՝ բարելավելով մարդու նյութափոխանակությունը` նույնիսկ առանց քաշի կորստի։ Այս եզրակացությանն են հանգել Միչիգանի համալսարանի գիտնականները։ Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակված են The Journal of Physiology-ում:
Գիտնականները երեք ամսվա ընթացքում ուսումնասիրել են չափավորից բարձր ինտենսիվության ֆիզիկական վարժությունների ազդեցությունը 36 գեր մարդկանց շրջանում: Պարզվել է, որ, նույնիսկ առանց քաշի կորստի, մարզումները կարող են բարելավել ճարպային հյուսվածքի կառուցվածքն ու ֆունկցիան՝ ինչպես ենթամաշկային, այնպես էլ որովայնի, որը շրջապատում է ներքին օրգանները։ Երկարաժամկետ հեռանկարում այս փոփոխությունները կարող են նվազեցնել շաքարախտի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:
Ֆիզիկական ակտիվությունը հանգեցնում է ճարպային բջիջների նվազման եւ դրանց քանակի ավելացման, մազանոթների խտության եւ կոլագենի քանակի ավելացման։ Պարապմունքից չորս օր անց ցուցանիշների մեծ մասը վերականգնվել է, ինչը ընդգծում է կանոնավոր երկարատեւ վարժությունների կարեւորությունը։
Ոչ մի տարբերություն չկա խմբերի միջեւ, որոնք միջին ինտենսիվության կամ բարձր ինտենսիվության ինտերվալային մարզումներ (HIIT) են իրականացրել: Հետեւաբար, բոլորը կարող են իրենց համար հարմարավետ տարբերակ ընտրել: