
Բաղադրիչներ
- Լավաշ – 6 հատ
- Ձու – 3 հատ
- Սերուցք – 1 բաժակ
- Երշիկ – 15 շերտ
- Պանիր – 15 շերտ
- Սև պղպեղ
- Կարմիր աղացած պղպեղ – 1 ճ/գ
- Աղ
- Մաղադանոս
- Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
- Կաղապարը պատել յուղով:
- Ձվերին ավելացնել սերուցքը, հարել: Ավելացնել համեմունքները, խառնել:
- Կաղապարի մեջ դնել մեկ շերտ լավաշ, պատել սոուսով, այնուհետև դնել երշիկի և պանրի շերտերը: Ծածկել լավաշով և կրկնել շերտերը:
- Վերջին շերտը ծածկել լավաշով և սոուս քսել: Թխել 20 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստի ուտեստի վրա քերած պանիր ավելացնել, կանաչի շաղ տալ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը