
64-ամյա ամերիկացի երգչուհի Մադոննան իր անձնական բլոգում հրապարակել է հերթական անկեղծ ֆոտոշարքը։ Նոր նկարներում երգչուհին կորսետով կեցվածք է ընդունել մահճակալին պառկած։ Կերպարը համալրվել է ցանցային զուգագուլպաներով, փայլուն շրջանակով ակնոցներով, ինչպես նաև շղթաներով, թեւնոցներով ու մատանիներով։ Կադրերի մակագրության մեջ կատարողը մեջբերել է տողեր իր սիրելի գրողի՝ Իրսա Դեյլի-Ուորդի բանաստեղծությունից։
«Լավագույն», «Իկոնա», «Թագուհի», – գրել են Մադոննայի երկրպագուները մեկնաբանություններում։ Երգչուհին այդ հանդերձանքով նաև TikTok-յան հոլովակ է հրապարակել:
Օգոստոսին հայտնի դարձավ 64-ամյա Մադոննայի և 23-ամյա մոդել Էնդրյու Դարնելի սիրավեպի մասին։ Դրանից մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, նա բաժանվեց 27-ամյա ընկերոջից, ում հետ հանդիպել էր երեք տարի։