
Plus-size մոդել Էշլի Գրեմը սոցցանցերում լողազգեստով լուսանկար է հրապարակել։
34-ամյա Էշլի Գրեմը իր անձնական բլոգում մի քանի լուսանկար է հրապարակել Իտալիայում հանգստից, որտեղ նա գնացել է ամուսնու՝ կինոռեժիսոր Ջասթին Էրվինի հետ։ Հրապարակված նկարներից մեկում plus-size մոդելը զբոսանավում հայտնվել է խորը դեկոլտե ունեցող միաձույլ լողազգեստով։
Գրեմի երկրպագուները մեկնաբանություններում հիացել են նրա արտաքինով։ «Դու շատ գեղեցիկ ես», «Ձեր ամուսինը բախտավոր է», «Դուք հրաշալի տեսք ունեք»,- գրել են համացանցի օգտատերերը։