
Սոցցանցերի օգտատերերը քննադատաբար են արձագանքել սուպերմոդել Քենդալ Ջենների լուսանկարներին, որոնք արվել են կոշիկի Jimmy Choo ապրանքանիշի գովազդային արշավի շրջանակներում, հաղորդում է Page Six-ը։
Բրիտանական ապրանքանիշը Instagram-ում մի քանի նկարներ է տեղադրել, այդ թվում՝ Քենդալ Ջենների, որում նա պատկերված է բիկինիով ու երկարաճիտ կոշիկներով, որոնք վաճառվում են 1175 դոլարով:
Օգտատերերը կարծել են, որ մոդելի կերպարը անհիմն սեքսուալիզացվել է։
«Ինչո՞ւ նա պետք է մերկ լինի», «Ինչո՞ւ է նա ներքնազգեստով, եթե կոշիկներ է վաճառում»,- գրել են մեկնաբանները: