Կանայք կեղծում են օրգազմը անինքնավստահության պատճառով․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Կանայք կեղծում են օրգազմը անինքնավստահության պատճառով․ հետազոտություն

Բուդապեշտի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք կեղծում են օրգազմը անինքնավստահության պատճառով։

Նրանց խոսքով՝ կանայք իրենց անինքնվստահ են զգում, քանի որ իրենց «աննորմալ» են համարում, եթե չեն հասնում օրգազմի։ Հետազոտությանը մասնակցել է 360 հետերոսեքսուալ կին: Բոլոր մասնակիցները լրացրել են հարցաշար, որը ներառում էր հարցեր իրենց սեռական կյանքի վերաբերյալ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sexual Medicine ամսագրում։

Ինչպես պարզվել է, նրանք, ովքեր ավելի շատ են փորձել հասնել օրգազմի, շատ ավելի մեծ հավանականությամբ դա կեղծել են։

Հետազոտողները նաեւ պարզել են, որ կանայք, ովքեր ավելի քիչ գոհ են եղել իրենց հարաբերություններից, նույնպես ավելի հաճախ կեղծել են օրգազմը։

Որոշ դեպքերում կանայք օրգազմ են կեղծում արտաքին գործոնների պատճառով, ինչպիսիք են հոգնածությունը, ձանձրույթը, արբածությունը կամ սեռական հարաբերությունը դադարեցնելու ցանկությունը: Այնուամենայնիվ, կան այլ, ավելի խորը պատճառներ, ինչպիսիք են շփոթությունը, զուգընկերոջ գրգռվածությանը աջակցելու, կոնֆլիկտից կամ անցանկալի խոսակցությունից խուսափելու ցանկությունը:

Օրգազմի իմիտացիայի վրա կարող է ազդել նաեւ կնոջ հարաբերությունների բնույթը զուգընկերոջ հետ։ Օրինակ, պատահական հարաբերությունների դեպքում կանայք հազվադեպ են կեղծում օրգազմը։  Միեւնույն ժամանակ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող կանանց մոտ կարող է օրգազմը կեղծելու գայթակղություն հայտնվել՝ իրենց զուգընկերոջ ինքնագնահատականը բարձրացնելու կամ նրանց հետաքրքրությունը խթանելու համար:

news.am