Ֆրանսիական նախաճաշի մասին խոսելիս առաջինը հիշում ենք կրուասանները: Այո Ֆրանսիան հայտնի է իր կրուասաններով եւ այստեղ կարելի է գտնել աշխարհի ամենահամով կարագով կրուասանները, սակայն, ինչպես ֆրանսիացիներն են նշում, դա նրանց ամենօրյա կերակուրը չէ՝ հակառակ օտարերկրացիների պատկերացմանը:
Ֆրանսիայում նախաճաշը հիմնականում քաղցր է եւ ածխաջրերով հարուստ: Գյուղական շրջաններում սրան կարող են տեղական սալյամի կամ պանիր ավելացնել: Բացի այդ ֆրանսիացիների մեծ մասն առավոտյան միայն սուրճ է խմում՝ սպասելով ճաշին: