Իլոն Մասկը հայտնել է, որ Tesla-ի Semi էլեկտրական բեռնատարների մշակումն ավարտվել է։ Ընկերությունը պլանավորում է Pepsi ընկերության պատվերի առաջին խմբաքանակը մատակարարել այս տարվա դեկտեմբերին։ 2017 թվականից՝ իր բացումից ի վեր, ընկերությունը Semi-ն ներկայացնում է որպես բեռնափոխադրումների հուսալի ապագա և խոստանում բառնատարի ստեղծմամբ հեղափոխություն մտցնել մեքենաշինության ոլորտում:
Tesla Semi-ն հագեցած է երեք շարժիչներով, որոնց շնորհիվ նույնիսկ լրիվ բեռնվածության դեպքում բեռնատարը մինչև 100 կմ/ժ արագություն կարող է զարգացնել ընդամենը 20 վայրկյանում՝ նաև թեքություն ունեցող ճանապարհների վրա։
Tesla-ի նոր էլեկտրական բեռնատարում վարորդի նստատեղը խցիկի մեջտեղում է։ Ըստ ընկերության ներկայացուցիչների, դա ավելի լավ տեսարան է ապահովում ճանապարհի վրա և նվազեցնում վթարների ռիսկը։
Tesla-ն խոստանում է, որ բեռնատարը կարող է մեկ լիցքավորմամբ անցնել 805 կմ, իսկ կես ժամում հնարավոր կլինի վերականգնել մարտկոցի մինչև 70%-ը, երբ միացված է հատուկ լիցքավորման կայաններին:
Tesla-ն նաև կարևորում է իր էլեկտրական բեռնատարների ծախսի ցածր արժեքը: Ընկերության տվյալներով՝ դրանց լիցքավորումը կարժենա 2,5 անգամ ավելի էժան, քան դիզելային անալոգներինը։ Առաջին երեք տարիների ընթացքում սեփականատերը վառելիքի վրա կխնայի մինչև 200.000 դոլար, իսկ բեռնատարը կարժենա մոտ 180.000 դոլար։
Նշենք նաև, որ 2017 թվականին Pepsi-ն գնեց առաջին 100 բեռնատարները՝ արտանետումները և տրանսպորտային ծախսերը նվազեցնելու համար։ Նախատեսվում էր, որ մատակարարումը կավարտվի 2019 թվականին, սակայն կիսահաղորդչային ճգնաժամի պատճառով բեռնատարների մատակարարումը մի քանի անգամ հետաձգվել է։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը