
Շոկոլադե սմուզի պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- Բանան – 1 հատ
- Կակաո – 1 թ/գ
- Վարսակի փաթիլներ – 2-3 ճ/գ
- Ընկույզ, կոկոսի քերուկ կամ նուշի փաթիլներ՝ զարդարելու համար
- Կաթ – 150 մլ
Պատրաստման եղանակը
- Կտրատված բանանը, ընկույզը, կակաոն և վարսակի փաթիլները բլենդերով հարել:
- Բաղադրիչներին ավելացնել կաթ և առավելագույն արագությամբ 2-3 րոպե հարել:
- Թողնել՝ ըմպելիքը հանգստանա 3-5 րոպե, կրկին հարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը