Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները հանրությանը ներկայացել է անկեղծ կերպարում և գրավել պապարացիների ուշադրությունը։ Լուսանկարները հրապարակել է Page Six-ը։
Հայտնին շրջել է Լոս Անջելեսի փողոցներով՝ սև բոդիով՝ համադրված Calzedonia-ի բարակ զուգագուլպաների հետ։ Մոդելի կերպարը համալրել են Թոմ Ֆորդի Mary Jane կոշիկները, Dolce & Gabbana նորաձեւության տան մեծ ականջօղերը՝ 775 դոլարով, և ժանյակավոր քողը, որը ծածկել է նրա դեմքը։
Ջեններից բացի ներքնազգեստով է հայտնվել Հեյլիի Բիբերը, ով նախընտրել է Victoria’s Secret-ի վինտաժային գիշերային զգեստն ու զուգագուլպաները։ Հայտնի է, որ աղջիկները գնում էին խնջույքի՝ ի պատիվ հիփ-հոփ արտիստ Doja Cat-ի 27-ամյակի։