Մեծ Բրիտանիայի բնակչուհի Էլլի Յարիմին TikTok-յան հոլովակի միջոցով «մեսիջ» է հղել Քիմ Քարդաշյանին։ Նա տեսահոլովակ է ձայնագրել, որում քննադատություններով դիմում է աստղին իր SKIMS ապրանքանիշի կոմբինեզոնի հարցով, որից դժգոհ է մնացել, հայտնում է The Sun-ը։
Իր հոլովակում նա դիմել է ներքնազգեստի բրենդի հիմնադիրին. «Քիմբերլի Նոել Քարդաշյան Ուեսթ, ահա փաթեթի իմ հետեւող համարը, հիշիր այն»։
Էլլի Յարիմին պատմել է, որ Քարդաշյանի ապրանքանիշի կիպ կոմբինեզոնով ինքը «իսկական մարմնավաճառի» տեսք ունի։
«Ուղղակի վերադարձրեք ինձ իմ 114 դոլարը, և ամեն ինչ լավ կլինի», – պահանջել է ցանցի օգտատերը:
Նա նաև հրապարակել է երկրորդ տեսանյութը, որում կրել է կոմբինեզոնը: Կադրերում երևում է, որ թավշյա կոմբինեզոնը կիսաթափանցիկ է, իսկ դրա տակից երեւում է կնոջ ներքնազգեստը։
«Քիմբերլի Նոել Քարդաշյան Ուեսթ, ի՞նչ էիք մտածում, երբ դա արեցիք»,- հարցրել է դժգոհ կինը:
Նա եզրակացրել է, որ նման կոմբինեզոնով գնալու տեղ չի լինի և պահանջել է, որ SKIMS-ը ավելի լավ բաներ արտադրի: