Աբստրակտ ոճի ֆրանսիացի նկարիչ Պիեռ Սուլաժը 102 տարեկանում մահացել է: Այս մասին հայտնում է նկարչի պաշտոնական կայքը, սակայն մահվան պատճառներն ու հանգամանքները հայտնի չեն։
Նրա աշխատանքներում գերակշռում էին մինիմալիզմի ոճով նկարները եւ սեւ գույնը։
2018 թվականին արվեստագետը դարձել է առաջին ֆրանսիացի նկարիչը, ում նկարը կենդանության օրոք վաճառվել է ավելի քան տասը միլիոն դոլարով։
Սուլաժի աշխատանքները ներկայացված են Գուգենհայմի եւ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանների, Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահի, Լոնդոնի Թեյթ պատկերասրահի, Փարիզի Պոմպիդու կենտրոնի, Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանի եւ այլ բազմաթիվ սրահների հավաքածուներում։