
Բաղադրիչներ
- Ջուր – 1 բաժակ
- Կարագ – 100 գ
- Այլուր – 1 բաժակ
- Ձու – 4-5 հատ
Պատրաստման եղանակը
- Ջուրը լցնել կաթսայի մեջ և հասցնել եռման: Ավելացնել կարագը: Աստիճանաբար ավելացնել ալյուրը՝ անընդհատ խառնելով: Վերցնել կրակի վրայից:
- Ստացված զանգվածին հերթով ավելացնել ձվերը և հարել:
- Ջեռոցը տաքացնել մինչև 175 աստիճան: Յուղաթղթով պատված տապակի վրա գդալով գնդիկներ ձևավորել ստացված խմորից: Թխել, մինչև էկլերները ոսկեգունեն:
- Ստացված էկլերները լցոնել ցանկացած կրեմով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը