Սեուլում տեղի ունեցած ողբերգության պատճառով Gucci-ն չեղարկել է ցուցադրությունը
Advertisement 1000 x 90

Սեուլում տեղի ունեցած ողբերգության պատճառով Gucci-ն չեղարկել է ցուցադրությունը

Gucci-ն չեղարկել է Cosmogonie հավաքածուի ցուցադրությունը, որն ի սկզբանե ներկայացվել էր մայիսին Ապուլիայում։ Շոուն նախատեսվում էր անցկացվել Սեուլի Կենբոկուն պալատում նոյեմբերին: Այս մասին գրում է WWD-ն։

Շոուի չեղարկման պատճառը սուգն է՝ Սեուլում հրմշտոցի հետեւանքով ավելի քան 150 մարդու մահվան պատճառով։ Վերջին տվյալներով՝ զոհերի թվում կա 20 օտարերկրացի, սակայն թվերը շարունակում են փոխվել։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը համազգային սուգ է հայտարարել ողբերգության կապակցությամբ:

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սեուլի Իտաեւոն քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից տուժածների ընտանիքներին եւ ընկերներին»,- իրենց ցավակցությունն են հայտնել նորաձեւության տան ներկայացուցիչները։

style.news.am