Ուիլյամ Բանթինգը, ապարդյուն պայքարելով իր ճարպակալման դեմ, բացահայտել է ցածր ածխաջրային սնունդը: Սննդի մեջ ածխաջրերը սահմանափակելով` նա վերջապես նիհարել է: Շուտով նա այնքան հաջողությամբ գովազդեց իր սննդակարգը, որը նրա անունը հայտնի դարձավ երկար տարիներ:
Նրա խորհուրդները պարզ են. սահմանափակել օսլան եւ շաքարը, մեծացնելով մսի եւ ձկան, ձվի, օսլա չպարունակող բանջարեղենի, ոչ քաղցր մրգերի օգտագործումը: Նա թույլատրում է ալկոհոլային խմիչքների ընդունումը՝ բացառությամբ գարեջրի:
Մեկ օրվա համար սննդակարգի օրինակ.
Նախաճաշ. կաթով ոչ քաղցր սուրճ կամ թեյ:
Ճաշ. 250 գ ոչ ճարպոտ միս, 40 գ աշորայի հաց, կիտրոն, խնձոր, մի բաժակ ոչ քաղցր սուրճ կամ թեյ:
Ընթրիք. 200 խորոված հավ, մի կտոր աշորայի հաց, խնձոր: