Էն Հեթուեյը դարձել է հոնկոնգյան Vogue-ի նոյեմբերյան համարի հերոսուհին։ Նկարահանման հեղինակը հայտնի նորաձեւության լուսանկարիչ Դենիել Ջեքսոնն է, ոճաբաը՝ Դենա Ջիանինին:
Կադրերում «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի աստղը ներկայացել է վառ ու գունագեղ կերպարներով՝ կրելով Gucci-ի մանուշակագույն բաճկոն, Michael Kors դեղին մորթյա վերարկու եւ այլ հագուստներ այնպիսի բրենդներից, ինչպիսիք են Chanel-ը, Carolina Herrera-ն, Tom Ford-ը, Valentino-ն: Աքսեսուարներից կարելի է տեսնել Giorgio Armani-ի եւ Bvlgari-ի զարդերը։
Հրատարակությանը տված հարցազրույցում դերասանուհին, ով նոյեմբերին կդառնա 40 տարեկան, ասել է, որ ապագայի համար մեծ ծրագրեր ունի՝ այս պահին ներգրավված է միանգամից մի քանի նախագծերում։ Դրանց թվում են «Էյլին» ֆիլմը, որը պատմում է անչափահասների ուղղիչ հաստատության աշխատողի մասին, որը հանցագործության մեջ է ներգրավված գործընկերոջ կողմից, եւև «Մայրական բնազդ»-ը, որը պատմում է երկու հարեւանների մասին, որոնց հարաբերությունները փորձության են ենթարկվում ողբերգական դեպքից հետո:
Միաժամանակ Էնը հայտարարել է, որ կյանքի նոր փուլում իր սպասելիքներից շատերը կապված են ոչ թե կարիերայի, այլ ընտանիքի հետ հանգիստ կյանքի հետ։
«Ես կուզեի հնարավորինս զարմացնել ինքս ինձ։ Ավելի շատ զբաղվել սերֆինգով։ Գնել լավ տեսախցիկ եւ հաճախ օգտագործել այն: Ստեղծել որքան հնարավոր է շատ հիշողություններ իմ ընտանիքի հետ»,- կիսվել է նա: