42-ամյա երգչուհի, դերասանուհի Աննա Սեմենովիչը լողազգեստով տեսանյութ է հրապարակել լողափից: Կադրերը զետեղվել են նրա ինսգարամյան էջում:
«Բարի լույս բոլորին: Այսօր ես վաղաժամ թռչնակ եմ, արթնացել եմ առավոտյան ութին, եկել ծովափ, և ահա լռություն է, մարդ չկա։ Ես այստեղ մենակ եմ, ռոմանտիկ երաժշտություն է հնչում… Աստված, ինչ լավ է», – երգչուհին կիսվել է իր հույզերով: Նա իր հետևորդներին մաղթել է լավ տրամադրություն, սեր, ուրախություն և երջանկություն։
Սեմենովիչը նաեւ լողազգեստով ֆոտոշարք է հրապարակել։ Բաժանորդները գնահատել են նկարները: «Աննա, դու գերկին ես», «Օ, Անյուտա: Ինչո՞ւ եք մեզ բարդույթների մեջ գցում», «Դու շատ գեղեցիկ ես», «Սիրուն կին, ոչինչ չես ասի»,- գրել են նրանք։