Անգլիական Շրոփշիր դքսության Թելֆորդ քաղաքի բնակչուհին անսովոր միջոց է գտել սպասքը լվանալուց ազատվելու և կոմունալ վճարումները նվազեցնելու համար։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
28-ամյա երկու երեխաների մայր Ռեբեկա Քաբերլին շատ ժամանակ էր հատկացնում ճաշ պատրաստելու և սեղանը մաքրելու վրա։ Ինչ-որ պահի նա որոշել է, որ շատ է հոգնել այդ ամենից, և որոշել է միջոցներ փնտրել ուժ և էներգիա խնայելու համար: Ի վերջո նա ափսեների ու պատառաքաղի փոխարեն փայլաթիթեղ է օգտագործել, որով ծածկել է սեղանն ու ուտելիքը անմիջապես դրել դրա վրա։
Քաբերլին կտրատել է բանջարեղենը, մանրացնել պանիրը, եփել տավարի աղացած միսը և սեղանի վրա դրել տորտիլյա և նաչոս, որպեսզի ընտանիքի յուրաքանչյուր անդամ պատրաստի իր կերակուրը: Երբ բոլորը կերան, կինը պարզապես հավաքել է փայլաթիթեղը և դեն նետել։ Այս պարզ լուծումն ազատել է նրան մաքրությունից, որի վրա սովորանար ծախսում էր մոտ կես ժամ:
Նրա խոսքով՝ երեխաներին դուր է եկել այդ գաղափարը, և այժմ նախատեսում է փայլաթիթեղ օգտագործել, երբ չի կարողանում լվանալ սպասքը: Միաժամանակ նա պնդում է, որ օգտագործված նյութը վերամշակում է շրջակա միջավայրը չաղտոտելու համար։