Գիտնականները ունիվերսալ պատվաստանյութ են ստեղծել գրիպի վիրուսի շտամների մեծ մասի համար
Advertisement 1000 x 90

Գիտնականները ունիվերսալ պատվաստանյութ են ստեղծել գրիպի վիրուսի շտամների մեծ մասի համար

Ունիվերսալ պատվաստանյութ է ստեղծվել գրիպի վիրուսի շտամների մեծ մասի համար։ Գիտնականների միջազգային թիմի աշխատանքի արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում:

Գրիպի վիրուսն ունի երկու հիմնական տարբերակ՝ A եւ B, բայց դրանք արագ հարմարվում են գոյություն ունեցող պատվաստանյութերին, ուստի ամեն տարի պետք է նոր դեղամիջոցներ ստեղծել: Սա պահանջում է զգալի ֆինանսական եւ ժամանակային ծախսեր:

Երկու նոր պատվաստանյութերը, որոնք ի սկզբանե մշակվել են COVID-19-ի դեմ պայքարելու համար, հիմնված են ՌՆԹ (mRNA) տեխնոլոգիայի վրա։ Այս մեթոդը ենթադրում է վիրուսի գենետիկ կոդի մասնիկների ներմուծում, որոնք ստիպում են իմունային համակարգին արտադրել սպիտակուց-հակամարմիններ, որոնք ոչնչացնում են պաթոգենը՝ օրգանիզմ նրա ներթափանցելու դեպքում: Գրիպի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են գենետիկական կոդի մի քանի տեսակներ, ինչը հանգեցրել է որոշակի սպիտակուցների արտադրության խթանմանը։

Նախկինում գիպով չհիվանդացած 20 մկների հետ փորձերի ընթացքում նրանց ներարկել են դեղամիջոցի տարբեր համադրություններ։ Որոշ մկներ ստացել են միայն երկու տեսակի mRNA, իսկ մյուսները՝ չորս: Փորձարկվողների մի մասը մի քանի անգամ պատվաստվել է։

Հետագա վերլուծությունները ցույց են տվել, որ բոլոր կենդանիների մոտ հակամարմինների այս կամ այն աստիճանի աճ է գրանցվել, սակայն քառավալենտ պատվաստանյութ ստացած մկները ամենապաշտպանվածն են եղել: Բացի այդ, հեղինակները նկատել են, որ որոշ համադրություններ հանգեցնում են ցիտոտոքսիկ T-բջիջների աճի, որոնք ինչպես մկների, այնպես էլ մարդկանց մոտ կարեւոր դեր են խաղում գրիպի դեմ պայքարում:

med.news.am