
Նիհարելու համար հարկավոր է կաթնաշոռ, սպանախ եւ ոսպ ուտել, ասում է սննդաբան Մայքլ Մոսլին։ Բժշկի նոր տեսությունը ներկայացրել է Daily Mirror-ը:
Մոսլին բացատրել է, որ նախընտրում է կենտրոնանալ ոչ թե դիետայի ընթացքում արգելված մթերքների վրա, այլ նրանց վրա, որոնք կարելի է եւ պետք է օգտագործել։ Մասնագետը հավելել է, որ պետք է ընտրություն կատարել նյութափոխանակությունը բարելավող եւ օրգանիզմը հագեցնող սննդի օգտին։ Նրա խոսքով՝ սպիտակուցներով, բջջանյութերով եւ օգտակար ճարպերով հարուստ մթերքները նաեւ օգնում են նիհարել եւ նվազեցնել ուտելու ցանկությունը:
Նիհարելուն նպաստող ի՞նչ մթերքներ է խորհուրդ տալիս սննդաբանը.
- Ձու
- Նուշ
- Հավի կրծքամիս
- Տավարի անյուղ միս
- Հունական յոգուրտ
- Տոֆու պանիր
- Կաթնաշոռ
- Ոսպ
- Սպանախ
- Կինոա