
Կնոջ դյուրագրգռությունը, ագրեսիվությունը, դեպրեսիան և վրդովմունքը սեքսի բացակայության «ախտանիշեր» են։ Ինտիմ հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է տագնապի և անհանգստության ավելացման:
Այս մասին պատմել է սեքսապաթոլոգ Օլգա Սավսկայան։ Նա բացատրել է, որ սեքսով զբաղվելը կնոջն ավելի հանգիստ և զգացմունքային է դարձնում: Հենց որ զույգի մեջ դրա պակասն է լինում, կոնֆլիկտներ ու դժգոհություններ են առաջանում, առաջանում է զուգընկերոջից հեռավորության զգացում։
Լիարժեք սեռական կյանքի դեպքում կինն ավելի լավ է կոնտակտի մեջ մտնում իր մարմնի հետ: Հենց չկա մտերմություն, նա կենտրոնանում է արտաքինի վրա, այլ ոչ թե զգացմունքների։
Միայնակ կանայք դա ամենից շատ են զգում՝ տղամարդու բացակայության դեպքում ֆիքսվում են այն փաստի վրա, որ ինքը ոչ ոքի պետք չէ և սեքսուալ չէ։ Սա հանգեցնում է ինքնագնահատականի անկման, եզրափակել է սեքսապաթոլոգը։