Տարվա տարբեր եղանակներին կանաչիով կարկանդակները, ըստ բաղադրության, կարող են տարբեր համ ունենալ: Այսօր առաջարկում ենք ճակնդեղի ճավով կարկանդակ պատրաստել:
Անհրաժեշտ բաղադրիչները
շերտավոր խմոր 500 գրամ
պանիր 250 գրամ
կարագ 150 գրամ
սոխ 2 գլուխ
կանաչ սոխ 0.5 փունջ
ճակնդեղ 1 փունջ
մաղադանոս 0.5 փունջ
քիմիոն 0.5 թեյի գդալ
ձու 2 հատ
աղ, սև պղպեղ
Ինչպես պատրաստել
Սոխը մանր կտրտել, 20 գ կարագով տապակել:
Ճակնդեղի ճավը մանր կտրտել, աղ անել, տրորել, լցնել քամիչի մեջ՝ ջրքամվելու:
Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրտել, լցնել թասի մեջ:
Ավելացնել սոխեռածը, քերած պանիրը, քիմիոնը, լավ մզած ճավը, աղ ու պղպեղ անել, ավելացնել 1 ձու և մյուս ձվի սպիտակուցը, լավ խառնել:
Շերտավոր խմորը գրտնակել, 3 մասի բաժանել, ամեն մասը տեղավորել յուղաթղթի վրա, մեջտեղի 1/3 մասին միջուկ դնել:
Խմորի եզրերը 45 աստիճան անկյան տակ 1.5 սմ լայնության ժապավենների կտրտել:
Աջ և ձախ կողմի շերտերը հերթով վրա բերել այնպես, որ միջուկը ծածկվի:
Ծրարը յուղաթղթով զգուշորեն տեղափոխել ջեռոցի տապակի մեջ:
Խմորին ձվի դեղնուց քսել և եփել 190* ջերմությամբ ջեռոցում 25-30 րոպե:
Մատուցել տաք:
mykitchen.am