
Երգչուհի, դերասանուհի և գործարար Ջենիֆեր Լոպեսը 10 տարվա մեջ առաջին անգամ լուսանկարվել է Vogue ամսագրի շապիկի համար։ Համապատասխան նկարները հայտնվել են սոցցանցերում ամսագրի պաշտոնական էջում։
Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է ամերիկյան Vogue ամսագրի դեկտեմբերյան համարում։ Երգչուհին կեցվածք է ընդունել ամսագրի շապիկի համար՝ ծառի ճյուղից կախված կարմիր Valentino զգեստով։ Լուսանկարի հեղինակը Էննի Լեյբովիցն է:
Հատկանշական է, որ Ջենիֆեր Լոպեսը վերջին անգամ Vogue US-ի շապիկին հայտնվել է 2012 թվականին։