Հակառակ Քանյե Ուեսթի հետ պայմանագրի խզմանը՝ Adidas-ը կշարունակի թողարկել Yeezy-ին
Advertisement 1000 x 90

Հակառակ Քանյե Ուեսթի հետ պայմանագրի խզմանը՝ Adidas-ը կշարունակի թողարկել Yeezy-ին

Հակառակ ռեփ կատարող Քանյե Ուեսթի հետ պայմանագրի խզմանը՝ Adidas-ը հայտարարել է, որ մտադիր է շարունակել օգտագործել նրա հետ  գործարկված Yeezy շարքի դիզայնները։ Այս մասին հայտնում է The Business of Fashion-ը՝ վկայակոչելով ընկերության ֆինանսական տնօրեն Harm Ohlmeyer-ին։

Ապրանքանիշին են պատկանում մտավոր սեփականության իրավունքները, գույները եւ դիզայնը համագործակցային գծից, սակայն Adidas-ը Yeezy ապրանքանիշի սեփականատերը չի հանդիսանում. այն պատկանում է Քանյեին: Օլմեյերը նշել է նաեւ, որ նոր արտադրված տարբերակները, ամենայն հավանականությամբ, շուկա դուրս կգան արդեն 2023 թվականին:

Այժմ ընկերությունը որոշում է, թե ինչպես վարվել Adidas-ի եւ Yeezy-ի համագործակցության արդյունքում արդեն իսկ արտադրված իրերի հետ: Ապրանքանիշը ակնկալում է 2023 թվականի ընթացքում խնայել 300 միլիոն եվրո՝ հոնորարներից եւ մարքեթինգային վճարումներից, որոնք նախկինում նախատեսված են եղել Ուեսթի համար։

news.am