
Քանյե Ուեսթի Yeezy ընկերության նախկին աշխատակիցը պատմել է, որ ռեփերն իրեն աշխատանքից հեռացրել է այն բանից հետո, երբ նրան խնդրել է գրասենյակում լսել Դրեյքի երգերը։ Այդ մասին գրում է NME-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուեսթը նախընտրել է գրասենյակում միացնել սեփական երգերը եւ բացասաբար է արձագանքել այլ արտիստների ստեղծագործություններ ներառելու առաջարկներին։ «Մեծ սխալ. հաջորդ օրն ինձ ազատեցին աշխատանքից»,- կիսվել է երաժշտի նախկին աշխատակիցը։
Ենթադրվում է, որ մեկ այլ աշխատակից նույնպես հեռացվել է գրասենյակում դեղին ջեմփեր կրելու համար։ Նրա խոսքով՝ Ուեսթը Yeezy-ի աշխատակիցներին կոչ է արել սեւ գույնի հագուստ կրել։