Chanel-ի 2022 թվականի Սուրբ Ծննդյան դիմահարդարման հավաքածուն ոգեշնչված էր լուսնից, Dior-ի ստեղծագործական թիմը ոգեշնչվել է La Colle Noire կալվածքի աստղային ձմեռային գիշերից, Դիորի տնից և ստեղծել է սահմանափակ քանակությամբ ստվերաներկեր և շրթներկեր: Աստղեր, գիսաստղեր… ըստ երևույթին, տիեզերքը գեղեցկության ոլորտում ոգեշնչման հիմնական աղբյուրն է:
Ըստ Dior Beauty-ի գեղարվեստական ղեկավար Փիթեր Ֆիլիպսի՝ «La Colle Noire-ը կախարդական վայր է՝ լցված պարոն Դիորի հիշողություններով»։ Խորհրդավոր տան մթնոլորտը վառ կերպով փոխանցված է հավաքածուի գովազդային տեսահոլովակում, որտեղ նկարահանվել է տան դեսպան, դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը։
Ինչպես միշտ, Dior Beauty-ի տոնական տեսականին համալրված է լուսավոր 5 Couleurs Couture գունապնակներով, որոնք զարդարված են աստղային երկնքին վերաբերվող համաստեղությունների նախշերով, որոնց երանգները հիշեցնում են աստղային փոշին և տիեզերական փայլը: Շրթներկի պատյաններին նրբորեն փորագրված է գիշերային երկնքի քարտեզը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը