Հաագայի Բրեդիուսի թանգարանը հայտնաբերել է, որ իր հավաքածուի «Խաչվերաց» 100-ամյա կտավը նկարել է հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնը, հայտնում է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS):
Հաագայի թանգարանի տնօրեն Աբրահամ Բրեդուիսը ձեռք է բերել յուղաներկ նկարը գրեթե մեկ դար առաջ՝ կարծելով, հեղինակը Ռեմբրանդտն է: Սակայն 1969 թվականին եզրակացություն արվեց, որ հոլանդացի վարպետը հեղինակը չէ։ Այդ ժամանակվանից այն համարվում է կրկնօրինակ, որի օրիգինալը, ըստ նախկին եզրակացությունների, ցուցադրվում է Մյունխենում։
Բացահայտումն արել է Ժերուն Գալտայը՝ Բոյմանս-վան Բեյնինգենի թանգարանի անտիկ մշակույթի գլխավոր կուրատորը:
Դրանից հետո Բրեդիուսի թանգարանը Ռայքսթանգարանի հետ միասին սկսել է վերականգնումը։ Ուսումնասիրությունը հաստատել է, որ նկարը նկարել է Ռեմբրանդտը 1642-1645 թվականներին։
Պատրաստեց Անի Գաբուզյանը