- Կակաո – 3 ճ/գ
- Կաթ – 1 լ
- Ալյուր – 1 ճ/գ
- Օսլա – 2 ճ/գ
- Սերուցք – կես բաժակ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Ձվի դեղնուց – 1 հատ
Պատրաստման եղանակը
- Կաթսայի մեջ խառնել կաթը, սերուցքը, ավելացնել ձվի դեղնուցը, այնուհետև աստիճանաբար լցնել շաքարավազը, օսլան, ալյուրը և կակաոն:
- Կաթսան դնել միջին կրակի վրա և 15 րոպե եփել՝ անընդհատ խառնելով:
- Երբ զանգվածը սկսի թանձրանալ, վերցնել կրակից:
- Պուդինգը լցնել տարաների մեջ, մի քանի ժամ դնել սառնարանը, այնուհետև մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը