Իրանցի գիտնականները պնդում են, որ երեկոյան գարնանածաղկի յուղը բարելավում է կանանց սեռական կյանքը՝ օգնելով նրանց ավելի հեշտ հասնել օրգազմի։ Թարբիաթ Մոդարեսի համալսարանի հետազոտողների աշխատանքը հրապարակված է Sexologies ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են 29-41 տարեկան 60 ամուսնացած կանայք. նրանցից 30-ը ամեն երեկո ընդունել են 1000 մգ գարնանածաղկի յուղ, մյուսները՝ պլացեբոյի դեղահաբ:
Հետազոտողները նրանց շրջանում սեռական կյանքի վերաբերյալ հարցում են անցկացրել հետազոտության սկզբում եւ վերջում։ Պարզվել է, որ գարնանածաղկի յուղ ընդունողները ավելի լավ օրգազմ են ունեցել, ավելի հաճախ են հասել դրան եւ ավելի մեծ հաճույք են ստացել, քանի մյուսները։
Բանն այն է, որ գարնանածաղկի յուղը պարունակում է պրոստագլանդին, որն ունի հորմոնանման ազդեցություն։ Այն ազդում է վերարտադրողական համակարգի հարթ մկանների վրա, որոնք կծկվում են օրգազմի ժամանակ։ Արդյունքում մկանները դառնում են ավելի զգայուն եւ շատ ավելի ակտիվ են կծկվում։
Ավելին, տղամարդկանց մոտ օրգազմի ժամանակ հարթ մկանները կծկվում են։ Հավանաբար երեկոյան գարնանածաղկի յուղը կարող է նաեւ օգնել տղամարդու օրգազմին: