Louis Vuitton-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Մայքլ Բերկը բացահայտել է բրենդի կորպորատիվ գրասենյակները հյուրանոցային եւ մանրածախ համալիրի վերածելու ծրագրերը: Այս մասին հայտնում է WWD-ն։
Նման կերպ Louis Vuitton-ը Փարիզում կբացի առաջին հյուրանոցը եւ աշխարհի ամենամեծ խանութը։ Դա ենթադրում է հրաժարում նորաձեւության տան կենտրոնական գրասենյակից, որը նայում է Ֆրանսիայի մայրաքաղաքի պատմական կենտրոնին։
«Սա աշխարհի ամենահիասքանչ տեսարանն է», – հայտարարել է Մայքլ Բերկը Էյֆելյան աշտարակից մինչեւ Աստվածամոր տաճար ձգվող համայնապատկերի մասին:
Վերջին 18 ամիսների ընթացքում ընկերությունն արմատապես վերափոխել է շրջակա տարածքը՝ նորացված La Samaritaine հանրախանութի եւ Cheval Blanc հյուրանոցի, ինչպես նաեւ իր իտալական Cova հրուշակեղենի առաջին Փարիզի մասնաճյուղի բացմամբ: Հետագայում նախատեսվում է ներգրավել աճող թվով խանութներ, բնակարաններ, ռեստորաններ եւ մշակութային կենտրոններ։