
Գործարար և ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներքնազգեստով լուսանկարներ է հրապարակել։ Քարդաշյանը համապատասխան նկարներով կիսվել է իր սոցցանցերի բաժանորդների հետ։
42-ամյա Քիմ Քարդաշյանն իր անձնական բլոգի բաժանորդներին ուրախացրել է նոր «թեժ» կոնտենտով։ Աստղը լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներքնազգեստով կեցվածք է ընդունում իր SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուից, որը թողարկվել է Սուրբ Ծննդյան տոների նախօրեին։ Քարդաշյանը ցուցադրել է երկու հավաքածու, որոնք բաղկացած են կրծկալից և ցածր կտրվածքով ներքնազգեստից։
Երեք ժամում Քարդաշյանի գրառումը հավաքել է մոտ 1,5 միլիոն հավանում։ «Բիկինիների թագուհի», «Կրքոտ գեղեցկություն», «Փիթ Դևիդսոնը պետք է կրծի արմունկները նման աղջկան կորցնելուց հետո», – հրապարակման մեկնաբանություններում գրել են երկրպագուները։