Անալ սեքսի ժամանակ հեշտությամբ կարող եք սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ ստանալ, զգուշացրել է սեքսապաթոլոգ Մադլեն Մանրոն։ Նա Healthista-ի հետ խոսել է այս տեսակի մտերմության վտանգների մասին:
«Անալ սեքսը կարելի է անել հաճախ և որքան ցանկանում եք, եթե պահպանակ եք օգտագործում»,- ասել է Մանրոն:
Նրանք, ովքեր չափազանց ծույլ են մի քանի վայրկյան ծախսել պաշտպանիչ սարքավորումներ հագնելու համար, պետք է տեղյակ լինեն այն հետևանքների մասին, որոնք դա կարող է հանգեցնել, զգուշացրել է նա:
Մասնագետի խոսքով՝ հետանցքի լորձաթաղանթն ավելի բարակ է, քան հեշտոցինը։ Դրա պատճառով նրա մեջ հաճախ առաջանում են միկրոճաքեր, որոնց միջոցով ներթափանցում են վարակները։
Մանրոն հիշեցրել է, որ սեռական ակտի ժամանակ չի կարելի նույն պահպանակը օգտագործել անալ սեքսից հեշտոցայինի անցնելիս, իսկ հակառակը՝ կարելի է։ Սխալ հերթականության դեպքում հեշտոց և տղամարդու միզածորան կարող են ներթափանցել պաթոգեն բակտերիաները, այդ թվում՝ աղիքային ցուպիկը:
Նրանք, ովքեր մտածում են իրենց և զուգընկերոջ առողջության մասին, պետք է մի փոքր ժամանակ տրամադրեն պահպանակը փոխելու համար, ամփոփել է սեքսապաթոլոգը։