
Բաղադրիչներ
- Սիսեռ – 200 գ
- Կարտոֆիլ – 2 հատ
- Սոխ – 1 հատ
- Սխտոր – 1 պճեղ
- Ալյուր – 2 ճ/գ
- Քարրի – 1 թ/գ
- Քրքում – 1 ճ/գ
- Չիլի պղպեղ – 1/4 թ/գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Սիսեռը մեկ գիշեր թրջել: Առավոտյան ջուրը թափել և սիսեռը անցկացնել մսաղացով, այնուհետև աղալ խորանարդաձև կտրատված կարտոֆիլը:
- Ստացված զանգվածին ավելացնել մանր կտրատված սոխը, սխտորը, համեմունքները և աղը: Լավ խառնել:
- Ոչ մեծ գնդիկներ ձևավորել, շարել տապակին և եփել 40 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը