
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հիացրել է երկրպագուներին իր կերպարի համար բավականին ոչ ստանդարտ ֆոտոշարքով։ 20-ամյա կատարողուհին լուսանկարվել է հորդառատ անձրևի տակ՝ գովազդելով իր նոր բուրմունքը՝ Eilish No. 2-ը:
Առաջին լուսանկարում աստղը պառկած է անձրևի տակ՝ կիսաթափանցիկ սև զգեստով։ Մյուս կադրերի համար երգչուհին կրել է սև տոպ՝ խորը դեկոլտեով:
Մեկ այլ լուսանկարում պատկերված է միայն կատարողի ուրվագիծը՝ օծանելիքի շիշը ձեռքին։
«Ինձ դուր եկավ Eilish #2-ի համար ավելի մութ ու անձրևոտ աշխարհի գաղափարը», – գրել է Բիլլին: