Սուպերմոդել Բելլա Հադիդը GQ ամսագրի կողմից ճանաչվել է մոլորակի ամենաոճային մարդը։ Համապատասխան հոդվածը հայտնվել է հրատարակության կայքում։
Բելլա Հադիդը գլխավորել է GQ-ի մոլորակի ամենաոճային մարդկանց ցուցակը։ Նշվում է, որ 26-ամյա սուպերմոդելը այն քչերից է, ով կարող է ամեն ինչ կրել և ոճային տեսք ունենալ։ Սակայն, ըստ լրագրողների, Բելլային ամենաշատը սազում են տղամարդկանց հավաքածուներից իրերը։ «Հադիդը տղամարդկանց հագուստով ավելի լավ տեսք ունի, քան տղամարդկանց մեծ մասը»,- ասվում է հոդվածում։