Lada-ն նոր ութ տեղանոց ավտոմեքենա է թողարկել
Advertisement 1000 x 90

Lada-ն նոր ութ տեղանոց ավտոմեքենա է թողարկել

Industrial Technologies ձեռնարկությունը ներկայացրել է ութ տեղանոց Lada Granta Kub՝ սրահում երեք շարք նստատեղերով, հայտնում է Motor.ru-ն։

Ի տարբերություն բազային Granta-ի՝ նորույթի անիվային բազան գրեթե կես մետրով ավելի է։ Երրորդ շարքում նախատեսված են երեք ուղևորի նստատեղեր։ Մեքենան կառաջարկվի նաև հինգ տեղանոց տարբերակով, նման մեքենայի գնորդները կստանան ընդարձակ բեռնախցիկ։

Օդային կախոցը տեղադրված է հետևի մասում, որը թույլ է տալիս կարգավորել բեռնման բարձրությունը 700-780 մմ միջակայքում: Առաստաղի բարձրությունը 1,32 մետր է։

Lada Granta Kub-ի վաճառքը նախատեսվում է սկսել այս տարվա դեկտեմբերին՝ 1,7 մլն ռուբլի մեկնարկային գնով։ Սկզբում հասանելի կլինի հինգ նստատեղով տարբերակը, իսկ երեք շարքով տարբերակը վաճառքի կհանվի հաջորդ տարվա փետրվարին: