Ամերիկացի երգչուհի Մադոննան հազվագյուտ լուսանկար է հրապարակել սոցցանցերում երկու կենսաբանական և չորս որդեգրված երեխաների հետ։ Բոլորը հավաքվել են՝ նշելու Գոհաբանության օրը:
«Ահա թե ինչի համար եմ ես շնորհակալ»,- գրել է արտիստը իր անձնական բլոգում։
Մադոննան առաջին անգամ մայր է դարձել 38 տարեկանում՝ կուբացի մարզիկ Կառլոս Լեոնից դուստր է ունեցել՝ Լուրդեսին, իսկ մեկ տարի անց երգչուհին բաժանվել է երեխայի հորից։ Ավելի ուշ նա ամուսնացել է բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի հետ, 2000 թվականին նրանք ունեցել են Ռոկկոյին, իսկ 2006 թվականին զույգը որդեգրել է աֆրիկացի տղայի՝ Դեյվիդին։
Ամուսնուց բաժանվելուց հետո Մադոննա որդեգրեց աղջկան՝ Մերսի Ջեյմսին, իսկ 2017 թվականին նա որդեգրեց երկու երկվորյակ քույրերին՝ Ստելլային և Էսթերին՝ Աֆրիկայից։ Մադոննան բաժանորդներին խոստովանել է, որ իր համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան երեխաները, և կարիերան չի կարող համեմատվել մայր լինելու երջանկության հետ։
Աստղի ավագ դուստրը Vogue-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ մայրն իրեն մեծացրել է խստությամբ և անընդհատ հսկողությամբ, ինչպես նաև երկար ժամանակ արգելել է հեռուստացույց դիտել։ Դպրոցն ավարտելուց հետո Լուրդեսը վճարել է քոլեջի կրթության և այն բնակարանի համար, որտեղ նա ապրում էր։ Աղջկա խոսքով՝ ինքը ամեն ինչի համար շնորհակալ է Մադոննային, սակայն իրեն մորից լիակատար անկախություն էր պետք։