
Բաղադրիչներ
- Ալյուր – 2 ճ/գ
- Կաթ – 1 բաժակ
- Կարագ – 50 գ
- Պանիր – 200 գ
- Աղ, սև պղպեղ
- Բուսայուղ
- Ռեհան, չաման
Պատրաստման եղանակը
- Ալյուրը տապակել բուսայուղով, մինչև ոսկեգունի, աստիճանաբար լցնել կաթը, խառնել, հասցնել եռման, ավելացնել քերած պանիրը, խառնել:
- Ավելացնել համեմունքները, փափուկ կարագը, խառնել:
- Տաք վիճակում լցնել սպագետիի վրա և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը